Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թուրքիան պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ու նրանց արժեքների եւ կամ Ռուսաստանի, Իրանի, ՀԱՄԱՍ-ի ու Հեզբոլլահի միջեւ»։ միջազգային աշխարհաքաղաքականության մեջ Թուրքիայի կողմնորոշման մասին է խոսել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կազմակերպված Արեւելյան Միջերկրական եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի 2-րդ համաժողովում։
«Անցյալ շաբաթ օրը մենք բոլորս արթնացանք ցնցող լուրից ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի պետության եւ անմեղ մարդկանց դեմ իրականացված դաժան բազմակողմ ահաբեկչության մասին: ԵՄ անդամ բոլոր 27 երկրներն առաջին իսկ պահից միաձայն ճանաչեցին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, դատապարտեցին ահաբեկչությունն ու բարձրաձայն հայտարարեցին, որ ահաբեկչությունն արդարացում չունի։ Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության որ կողմում է ուզում լինել՝ մեզ հետ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, մեր արժեքների, Արեւմուտքի ոգո՞ ւ հետ, թե՞ Մոսկվայի, Թեհրանի, ՀԱՄԱՍ-ի եւ Հեզբոլլահի հետ»,- ընդգծել է Սխինասը՝ նշելով, որ «պատասխանը պետք է պարզ լինի»։
Նա նշել է, որ Թուրքիան Եվրոպայում ու տարածաշրջանում կայունության հիմնական գործընկերն է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան եւ առեւտուրը։
Անդրադառնալով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումներին, նա ասել է, որ դրանք լավատեսություն են սերմանում՝ դժվարությունները հաղթահարելու եւ եվրո-թուրքական գործընկերության ողջ ներուժը բացելու հարցում՝ հավելելով, որ «դա տեղի ունենալու համար անհրաժեշտ է հետեւողականություն»։
Եվրահանձնաժողովի փոխնախագահը նաեւ քննադատել է Անկարային Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմասնակցելու համար։