Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Քրդական Ժողովրդական ինքնապաշտանության ուժերը հայտարարություն են տարածել, որում մանրամասն նկարագրվում է թուրքական բանակի դեմ քուրդ պարտիզանների մղած լայնածավալ գործողությունները: Ըստ հայտարարության՝ քուրդ պարտիզանները հարվածել են թուրքական բանակի շարասյան վրա՝ Սերհադի շրջանում «Հանուն հեղափոխական հաղթանակի արշավի» շրջանակում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է քրդական Fırat գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի` մարտի 2-ին 08:50-ին քրդերը գնդակոծել են թուրքական շարասյունը, որը գտնվում էր Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետի շրջանի Գյուրբուլաք գյուղում: Երեք ավտոբուսներ և թուրքական «Կոբրա» տեսակի զրահապատ մեքենան հայտնվել էին քրդերի գնդակոծության տակ. 2 ավտոբուս և մեկ զրահապատ մեքնա ամբողջությամբ ոչնչացվեցին: Այդտեղ գնտվող թուրքական միավորումները ևս հայտնվեցին պարտիզանների հարվածների տակ:
ԺԻՈւ-ն հայտնել է, որ գործողության ընթացքում սպանվել է 79 թուրք զինվոր, որից հետո թուրքական բանակը զոհերին ու վիրավորներին տարել է տասնյակ մեքենաներով: