|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քրդական պաշտպանության ժողովրդական ուժերը հարձակում են գործել թուրքական «ՌԵՈ» տեսակի ռազմական մեքենայի վրա, որի արդյունքում սպանվել է երեք թուրք զինվոր։
Դեպքը տեղի է ունեցել Վանի Բաշքալե քաղաքի մոտ (պատմական Ադամակերտ) հունիսի 3-ին։ Հունիսի 1-ին էլ քրդերին հաջողվել էր խոցել թուրքական անօդաչու թռչող սարք։ Հունիսի 2-3-ը թուրքական օդուժը հրթիռակոծել էր քրդական բնակավայրերը։
Հիշեցնենք, որ թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ մայիս ամսվա ընթացքում թուրքական բանակը «չեզոքացրել» է 78 քուրդ զինյալի։