կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 16:15
Տարածաշրջան

Քրդերը Բայազետում՝ 3, իսկ Իրաքի հյուսիսում 6 թուրք զինվոր են ոչնչացրել

Քրդերը Բայազետում՝ 3, իսկ Իրաքի հյուսիսում 6 թուրք զինվոր են ոչնչացրել

Քրդական Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանի Լելիքան բլուրում տեղակայված թուրքական դիրքերին, որի արդյունքում սպանվել է 6 թուրք զինվոր։

«Մեր ուժերը ապրիլի 19-ին ի հեճուկս թուրքական ներխուժման գործողություններ են իրականացրել Հաքուրքի շրջանի Լելիքան բլուրում տեղակայված թուրքական զորքերի դեմ։ Դրա արդյունքում ոչնչացվել է 6 թուրք զինվոր», - HPG հայտարարությունն  է մեջբերում Fırat գործակալությունը։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական կործանիչները ավիահարված էին հասցրել քրդական դիրքերին և բնակավայրերին։ Դրանցից մեկի արդյունքում քրդական Մահմուր բնակավայրում ապրիլի 15-ին զոհվել էին երկու քաղաքացիական կին, իսկ Իրաքը դատապարտել էր իր երկրի տարածքը հրթիռակոծելը։

Քրդերը նաև հարձակումներ են իրականացրել Թուրքիայի տարածքում։ Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիդ (Բայազետ) շրջանում տեղակայված թուրքական դիրքերի վրա հարձակման հետևանքով 3 թուրք զինվոր է սպանվել։