կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 14:45
Տարածաշրջան

Արարատ լեռան մոտակայքում 25 թուրք զինվոր է սպանվել քրդերի հետ բախումների հետևանքով

Արարատ լեռան մոտակայքում 25 թուրք զինվոր է սպանվել քրդերի հետ բախումների հետևանքով

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ռազմական թև համարվող Ժողովուրդների պաշտպանության ուժերի՝ HPG-ի պարտիզանական ջոկատները Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազըթ (Բայազետ) շրջանում ծանր հարված են հասցրել թուրքական բանակին։ Իրականացված մի քանի գործողությունների արդյունքում 25 թուրք զինվոր է սպանվել. հայտնում է Fırat գործակալությունը. հայտնում է Yerkir.am-ը։

HPG լրատվական կապերի կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ քրդական ուժերը Սերհաթ էլայեթում (ըստ PKK-ի Մեծ Քուրդիստանի ծրագրի՝ Թուրքիայի հարավարևելյան շրջանները բաղկացած են 10 էլայեթից, որից մեկն էլ Սերհաթի Էլայեթն է՝ Կարսի և Աղրըի շրջաններով՝ խմբ.) թուրքական բանակի դեմ գործողությունները սկսել է մարտի 21-ին՝ 09.45-ին՝ թիրախավորելով թուրքական զրահապատ մեքենաները։ Սկսված բախումների հետևանքով սպանվել է 24 թուրք զինվոր, մեկն էլ մահացել էր դեռևս մարտի 17-ին։

HPG-ի լրատվական կենտրոնը նաև հայտնում է, որ մարտի 20-ին թուրքական օդուժը ռմբակոծել էր քրդական շրջանները, որի հետևանքով ոչ մի կորուստ չի արձանագրվել։