Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աֆրինի ազատագրման ուժերը հայտարարություն են տարածել մայիսի 17-ից 24-ը տեղի ունեցած մի շարք գործողությունների վերաբերյալ։
Մայիսի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում քրդական ուժերը մի շարք արդյունավետ գործողություններ են իրականացրել օկուպանտ թուրքական պետության և նրա զինյալների դեմ:
Մայիսի 17-ին Ռաջոյի շրջանի Խաչիկա գյուղում դիվերսիայի արդյունքում երկու զինյալ է սպանվել, իսկ երկուսը՝ վիրավորվել: Վնասվել է նաև հակառակորդի մեքենան:
Մայիսի 18-ին Աֆրին նահանգի Աշրաֆիե շրջանում գործողության ընթացքում զինյալ է վիրավորվել:
Մայիսի 19-ին Ջարաբլուսում դիվերսիա է իրականացվել բռնազավթիչների դեմ: Հնարավոր չի եղել հստակեցնել այս գործողության արդյունքում ոչնչացվածների և վիրավորների թիվը:
Մայիսի 24-ին Ազազի Կաֆրհվաշե գյուղի մոտակայքում դիպուկահարների գործողության արդյունքում սպանվել է երկու թուրքամետ զինյալ: Նույն օրը անօդաչու թռչող սարքի հարձակում է սկսվել Ազազի Քիլ Ջիբրին գյուղում՝ զորանոցների վրա: Սպանվել է մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են:
Ընդհանուր առմամբ, այս գործողությունների ընթացքում ոչնչացվել է 4 զինյալ և 1 թուրք զինծառայող, ինչպես նաև վիրավորվել է 3 զինյալ և 2 զինվոր։