|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Քրդական Gerilla TV-ն հրապարակել է մայիսի 1-ին Իրաքի հյուսիսում գտնվող Զապայում իրականացված հատուկ գործողության կադրերը, որի ընթացքում սպանվել է 4 թուրք զինվոր:
Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի գրասենյակը տարածել է հետևյալ տեղեկատվությունը.
«Մայիսի 1-ին՝ ժամը 17.40-ին, Զապայի շրջանում հերոս Մունզուրի անունը կրող բլրի լանջերին տեղակայված զավթիչները (Թուրքիայի զինված ուժերը) վերցվել են մեր զորքերի վերահսկողության տակ: Հաջող գործողության արդյունքում 4 զավթիչ վերացվել է, իսկ ֆորպոստը՝ գրավվել մեր մարտիկների կողմից: Գործողությունից հետո զավթիչները ուղղաթիռներով տարածքից դուրս են բերել մահացածներին»:
Քրդական Fırat գործակալությունը, հղում անելով քրդական ուժերի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ապրիլի վերջից Թուրքիայի կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում քրդերին հաջողվել է սպանել 147 թուրք զինծառայողների, խոցել 6 ուղղաթիռ և 2 ԱԹՍ։
Տեսանյութը՝ սկզբից մինչև 3-րդ րոպեն։