|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Առնվազն երկու թուրք զինվոր է սպանվել քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի և Star ստորաբաժանման կողմից Հաքուրք շրջանի Էրմուշ շրջանում։ Մեթինում պարտիզանները ոչնչացրել են թուրքական բանակի հսկողության համակարգը։
ԺԻՈՒ մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ նոյեմբերի 16-ին հարավային Քուրդիստանի Հաքուրք շրջանում պարտիզանները դիվերսիոն գործողություն են իրականացրել թուրքական բանակի դեմ։ Առնվազն երկու թուրք զինվոր սպանվել է մարտերի ժամանակ, որից հետո թուրքական զորքերը շարժվել են Շահիդ Բարիթանի, Շահիդ Ահմադի և Գիրե Քահրամանի շրջաններ՝ ռազմական գործողության, և գնդակոծել տարածքը։ Կազմակերպությունը հայտնել է, որ իրենց և թուրքական բանակի միջև մարտական գործողությունները շարունակվել են, մանրամասները կտրամադրվեն ստանալուց հետո։