|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄԷ պետական ներդրումային հիմնադրամի խորհրդի ղեկավար Մուհամմեդ Հասան ալ Սուվեյդին հայտարարել է Թուրքիայում ներդրումների համար 10 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը։
Չորեքշաբթի՝ ավելի վաղ, հայտնի դարձավ ԱՄԷ պետական ներդրումային հիմնադրամի (Abu Dhabi Developmental Holding), Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի և Թուրքիայի նախագահի վարչակազմի ներդրումային գրասենյակի միջև ներդրումային համագործակցության փաստաթղթերի ստորագրման մասին։
Փաստաթղթերը ստորագրվել են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնի և երկրի դե ֆակտո առաջնորդ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի՝ Անկարա կատարած այցի ընթացքում, որը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։
Հիշեցնենք, որ երեքշաբթի թուրքական արժույթը նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից իջնելով 13,21 լիրայի։ Փլուզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց իջեցնել զեղչման տոկոսադրույքը 16%-ից մինչև 15%:
ԱՄԷ-ի հետ համաձայնագրերի ստորագրման մասին լուրերից հետո թուրքական լիրան դոլարի նկատմամբ ամրապնդվել է` 11,66 լիրայի հասնելով։