Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել մանկահասակ անօրինական միգրանտների խնամքի ծախսերը մարելու համար, որոնք հատել են երկրի հարավային սահմանն առանց չափահասի ուղեկցման, գրում է ՏԱՍՍ-ը:
Նշված գումարը վերաբաշխված է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված գործողություններն իրականացնելու համար հատկացված միջոցներից: Մասնավորապես, 850 միլիոն դոլարը տրամադրվել է գումարից, որը հատկացված էր COVID-19-ի թեստավորումն ընդլայնելու համար: Եւս 850 միլիոն դոլար տրամադրվել է միջոցներից, որոնք նախատեսված էին դեղորայքի եւ բժշկական պարագաների ռազմավարական ազգային պաշարը համալրելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը վերջին շրջանում ենթարկվել է կոշտ քննադատության մարդկանց աճող հոսքի լույսի ներքո, որոնք անօրինաբար փորձում են ԱՄՆ ներթափանցել Մեքսիկայից: Քաղաքական ընդդիմադիրները, հատկապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել է անօրինական միգրացիայի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց փափուկ մոտեցման հետեւանք: Բայդենն առանձնակի կոշտ քննադատության է ենթարկվել, քանի որ ԱՄՆ-ում հայտնված անչափահաս անօրինական միգրանտները պահվում են երեխաների համար չհարմարեցված պայմաններում: