Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՆԱՏՕ-ն կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել Թուրքիային՝ այդ թվում հակաօդային պաշտպանության ոլորտում. այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ. հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 28-ի լույս գիշերը Սիրիայի Իդլիբի շրջանում թուրքական զինուժը, ըստ պաշտոնական տվյալների, տվել էր 33 զոհ և 36 վիրավոր: Դրանից հետո Էրդողանը հրավիրեց Անվատնգության արտահերթ նիստ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն էլ անմիջապես զանգահարել էր Ստոլտենբերգին, որից հետո հրավիրվեց ՆԱՏՕ արտահերթ նիստ:
Ստոլտենբերգը ելույթում այդպես էլ չնշեց, որ թուրքական կորուստների մեղավորությունը հենց Թուրքիայինն էին, ում Սիրիան և Ռուսաստանը զգուշացրել էին ահաբեկիչների վրա հարձակման մասին:
ՆԱՏՕ-ի քարտուղարը շեշտեց, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես ՀՕՊ ոլորտում, իսկ Թուրքիան շարունակում է մնալ «թանկագին դաշնակից» ՆԱՏՕ-ի համար:
Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, ըստ թուրքական NTV հեռուստաալիքի, հայտարարել է, որ թուրքական պատասխան հատվածի հետևանքով ոչնչացվել է 200 թիրախ, 23 տանկ, 23 հրետանային կայանք և 10 զրահամեքենա: Աքարը նաև հերքել է ՌԴ ՊՆ այն հայտարարությունը, որ Թուրքիային զգուշացվել է հարձակման մասին. հայտնում է Yerkir.am-ը:
Աքարի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում: Եթե Թուրքիան կարողացել է համարժեք պատասխան տալ, ապա ինչո՞ւ է Չավուշօղլուն անմիջապես զանգահարել Ստոլտենբերգին, իսկ ինքը ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին: