|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օդային աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ շրջանում. հայտնում է almasdarnews.com կայքը:
Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում Էսպերը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է մեծացնել Թուրքիային հումանիտար օգնության մատակարարման ծավալները, այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին բախումների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինվոր: Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է օդից աջակցություն ցույց տալ Թուրքիային, Էսպերը բացասական պատասխան է տվել:
Պենտագոնի ղեկավարը նշեց նաև, որ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Սիրիայի հարցով, և դաշինքը պատրաստ է ամեն տեսակ զարգացման. հայտնում է Yerkir.am-ը:
Սիրիայի Իդլիբի շրջանում վերջին մեկ ամսվա ընթացքում առաջացած լարվածության ֆոնին, երբ բախվեցին «դաշնակիցներ» Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը, Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի համար, որից ժամանակին հրաժարվել էր (սկզբում ԱՄՆ-ն չէր համաձայնվել մատակարարել) հօգուտ ռուսական Ս-400-ների: