կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 13:54
Հասարակություն

Հողի հարկի հավաքագրման ցուցանիշը զգալիորեն աճել է. նախարարը թվեր է հրապարակում

Հողի հարկի հավաքագրման ցուցանիշը զգալիորեն աճել է. նախարարը թվեր է հրապարակում

2017 թվականը, վերջին 10 տարիների կտրվածքով, միակ տարին էր, երբ գրանցվել է հողի հարկի հավաքագրման դրական ցուցանիշ՝ 419 մլն դրամով ավելի քան նախորդ տարի. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ 2009թ.-ից ի վեր, 2017-ը նշանավորվել է համայնքների կողմից հողի հավաքագրման դրական դինամիկայով: «Սա նշանակում է, որ համայնքներում իրականում գոյություն ունի ռեսուրս: Ճիշտ վարչարարության, օրենքների ճշգրիտ կիրառման արդյունքում հնարավոր է հարկ հավաքել և այն ուղղել սեփական կարիքների բավարարմանը»,- ասաց նախարարը:

Նշենք, որ, 2016թ. համեմատությամբ, համայնքների սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 %-ով կամ 2,544.6 մլն դրամով: Լոքյանը հույս հայտնեց, որ սեփական եկամուտների հավաքագրման աճի միտումները կպահպանվեն նաև 2018-ի ընթացքում: