Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաշինգտոնը ցավակցում է Անկարային Հյուսիսային Իրաքում PKK (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպության կողմից «13 թուրք խաղաղ բնակիչների սպանության» կապակցությամբ:
«ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային և ցավակցում է զոհվածների ընտանիքներին»,- ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ հավելելով․ «Եթե իրական են այն տեղեկությունները, որ Թուրքիայի քաղաքացիները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զոհ են դարձել, ապա Վաշինգտոնը խստորեն դատապարտում է այդ գործողությունները»:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերի «Արծվի ճանկ-2» (Pençe Kartal-2) գործողության ընթացքում Իրաքի հյուսիսում հայտնաբերվել են 2015 թվականին ահաբեկիչների կողմից առևանգված 13 թուրք քաղաքացիների մարմիններ:
«Կատաղի մարտերի արդյունքում վերահսկողության տակ վերցված՝ ահաբեկիչների թաքստոցում հայտնաբերվել են ավելի վաղ առևանգված՝ Թուրքիայի 13 քաղաքացիների մարմիններ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անմեղ ու անզեն քաղաքացիական անձանցից մեկը սպանվել է ուսին կրակոցից, մյուս 12-ը՝ գլխին: Այսպիսով՝ մենք կրկին տեսանք ՔԱԿ-ի նենգ ու արյունարբու դեմքը»,- ընդգծել է թուրք նախարարը: