կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 15:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում․ ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, հրապարակեց Առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերբերյալ որոշումը՝ հայտնում է Yerkir.am-ը։

ԲԴԽ-ն, դռնբաց դատական նիստում քննության առնելով Արայիկ Մելքումյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ 2019 թ-ի փետրվարի 14-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերբերյալ դիմումը, որոշեց, որ այն բավարարելու է մասնակի։

«ԲԴԽ որոշումը վերացնել, Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում, Արայիկ Մելքումյանի պահանջը՝ հարկադիր պարապուրի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով մերժել։ Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի սկիզբը համարել ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռք բերելու պահը՝ նրան վճարելով մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված՝ նվազագույն ժամային դրույքաչափը»,-ասվում է ԲԴԽ որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական: ԲԴԽ դռնբաց նիստի մեկնարկին Մելքումյանի պաշտպանը հայտարարեց, որ դատավոր Արայիկ Մելքումյանին պաշտոնից զրկեցին, քանի որ տարիներ առաջ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի դեմ դատական ակտ էր կայացրել, որով վերջիններիս նկատմամբ դրել էր 3 միլիոն դրամի տուգանք վճարելու պարտավորություն։

Մանրամասն՝ տեսանյութում․