Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա գիտե՞ք ինչի նման է. հիշո՞ւմ եք, էն որ բակերում մարդիկ էին գալիս, կանչում էին՝ դանակ-մկրատ սրեմ, դանակ-մկրատ սրեմ, ու ոչ մեկ չէր իջնում, որ սրեր, հիմա պետք է վերջ տալ՝ ՍԴ-ի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի, ինստիտուտները պետք է հարգել, պետք է գնալ իրավական ճանապարհով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հետ վիճելով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծի մասին։
Հանրաքվեի հարցը ժամանակավրեպ է, դրա ժամանակը չէ, երկրում կան լրջագույն խնդիրներ, ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ թվերը ցույց են տվել՝ մայիսն էլ է վատ լինելու, հունիսին էլ։ Այնինչ, նրա խոսքով՝ իշխանության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերը շատ հեռու են անգամ 3 մինուսից:
«Մենք ասել ենք, որ հանրաքվեին կողմ ենք: Հիմա ի՞նչ է եղել, թողեք անցնի, հաղթահարենք այս ճգնաժամը, հետո կբերենք, հանրաքվեն կանենք: Միտքը պարզ է. տանում եք Սահմանադրական դատարանի հետ կապված ձեր ցանկությունների լուծմանը։ Պետք չէ բերել՝ ԱԺ-ին տալ լիազորություն, որը հակասահմանադրական է», - ասաց Մելքումյանը:
Նրա ելույթին արձագանքեց Համազասպ Դանիելյանը՝ հիշեցնելով, որ «Բարգավաճ Հայաստանը» «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը չէր մասնակցել։
ԲՀԿ-ական պատգամավորները սկսեցին տեղից բղավել և հակադարձել Դանիելյանին։ Միջամտեց Արարատ Միրզոյանը՝ կարգի հրավիրելով պատգամավորներին։
«Դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում. սրելուց ոչ ոք չի վախենում։ Շատ պարզ բան է եղել, որ կարողա բարգավաճական որոշ գործընկերներ չեն նկատել։ Ասում ա ՝ ինչա փոխվել երկրում. երկրում չէ, Երկիր մոլորակում վերջին երկու ամիսների ընթացքում մի հատ փոքր բան է տեղի ունեցել։ Կոչվում է համավարակ, որը ստիպում է կյանքի գործունեության բոլոր ոլորտներում փոփոխություններ մտցնել»,- հայտարարեց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է «Հանրաքվեի մասին» օրենքում ներառել հետևյալ նոր դրույթը. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կարող է ներկայացնել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում, ընդունվում է»:
Մանրամասն՝ տեսանյութում․