Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Սակայն դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի փետրվարի 14-ին դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին: Եվ Մելքումյանը, չհաշտվելով իրականության հետ, իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ու դեկտեմբերի 24-ին ՍԴ-ն բավարարեց բողոքն ու հակասահմանադրական ճանաչեց ԲԴԽ որոշումը:
Ասել է թե՝ ԲԴԽ-ն պետք է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի եւ դատավորին վերականգնի իր նախկին պաշտոնում: Կվերականգնվի նախկին պաշտոնում, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն Արայիկ Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն ԱՄՆ-ում պարզապես սովորում ու աշխատում է, եւ հայտարարեց, թե դատավորի պաշտոնում վերականգնվելուց հետո վերադառնալու է Հայաստան:
Անդրադառնալով իր՝ սնանկ լինելու եւ պարտքեր ունենալու վերաբերյալ տեղեկությանը՝ հայտնեց. «Ինձ սնանկ ճանաչելու պատասխանատուն նախկին ԲԴԽ-ն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում