Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ընթանում է 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին` նա ասաց. «Պատգամավորները, որ տարիներով հնչեցրել են այդ հարցը, հետաքրքիր է` որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Որպես նոր կառավարության ֆինանսների նախարար՝ արդյո՞ք այդ հարցի հետ կապված նոր կառավարությունը փաստացի մոտեցում որդեգրել է»:
Ջանջուղազյանն արձագանքեց, որ 2017 թվականին 915 ծառայողական մեքենա է սպասարկվել, 2018-ին՝ 902, մինչդեռ 2016-ին 951 մեքենայի համար է միջոցներ բյուջետագրվել։
«Այն, որ ծառայողական նպատակներով օգտագործման համար դրա կարիքը կարող է առաջանալ, աշխարհում ոչ մի երկիր չի բացառում։ Հարցը վստահության աստիճանն է, թե արդյո՞ք մենք կարողանում եք պատշաճ հիմնավորել, որ կա դրա կարիքը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ ծառայողական մեքենաների պահպանման համար նախատեսված ծախսերը ամենանշանակալին չեն։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես ԱԺ ծառայողական մեքենայով եմ եկել։ Կարող էի և չգալ»,- ասաց Ջանջուղազյանը։
Մելքումյանը հիշեցրեց, որ փոխնախարարներից մեկը հեծանիվով էր գալիս աշխատանքի, և դա յուրաքանչյուր մարդու ընտրության հարցն է, մինչդեռ ծառայողական մեքենաների քանակը պետք է հիմավորված լինի։
«Դուք ինքներդ որոշեք` ինչպես եք գալիս։ Դա ձեր իրավունքն է։ Մենք փոխնախարար ունեինք, որ հեծանիվով էր գալիս աշխատանքի։ Մարդիկ իրենք են որոշում` ինչպես գալ՝ ելնելով իրենց գործունեության ընկալման հանրային տեսակից։ Խոսքը դրա մասին չէ, այլ ընդհանուր երևույթի։ Եթե ծառայողական մեքենան անհրաժեշտություն է, այն պետք է լինի, բայց խոսքը թվերի մասին է՝ 950-912 –ի անցումը ցույց է տալիս, որ ամբողջ երկրում 25-30 մեքենա է կրճատվել։ Ես համոզված եմ, որ դրանք պարզապես շարքից դուրս եկած են եղել»,- ասաց Մելքումյանը՝ առաջարկելով քանակ սահմանել, որից ավելի մեքենաներ պետք է չլինեն։
Ջանջուղազյանը էլ հակադարձեց, որ այդ մեքենաները ոչ թե շարքից դուրս եկած են եղել, այլ կրճատվել են։