կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 15:04
Քաղաքական

Կարող ա՝ իրեն էլ են հայհոյել. Միքայել Մելքումյանն արդարացնում է հայհոյող կուսակցին

Կարող ա՝ իրեն էլ են հայհոյել. Միքայել Մելքումյանն արդարացնում է հայհոյող կուսակցին

Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում է` ինչպես է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում ճանապարհային ոստիկաններին, ովքեր կանգնեցրել են նրա`Երևան ուղևորվող մեքենան:

ԱԺ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Միքայել Մելքումյանը, Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ դեպքին, նշեց, որ ինքը տեղյակ չէ, որ նման բան է եղել: Նա ասաց նաև, որ Հրանտ Դավթյանն իր մտերիմ ընկերն է և մինչև հիմա Դավթյանի բարձր ձայնն անգամ չի լսել: «Ես չեմ տեսել, ինչի՞ մասին է խոսքը: Հրանտ Դավթյանն իմ լավ ընկերն է, ես իրան լավ ճանաչում եմ, իրենից չեմ էլ սպասում նման բան: Ես նույնիսկ իր բարձր ձայնը չեմ լսել: Հրանտ Դավթյանին ես շատ լավ եմ ճանաչում եմ»,- ասաց Մելքումյանը` հավելելով. «Բայց դուք ամբողջական վիդեո՞ն եք տեսել, կարող ա իրան էլ են հայհոյել: Չնայած որևէ դեպքում հայհոյանքը չի արդարացվում: Իսկ ընդհանուր երևույթի մասին ասեմ, որ տգեղ է հայհոյելը ոչ միայն պատգամավորի կողմից, այլ նաև ցանկացած քաղաքացու: Ընդհանրապես հայհոյելը ճիշտ չէ»:

Պատգամավորը նշեց նաև, որ ճիշտ կլինի այս պատմությունն ամբողջության մեջ դիտարկել. «Ընդհանրապես այդ պատմությունը պետք է ամբողջության մեջ լինի, ես իրենից նման բան չեմ ակնկալում, ես իր հետ շփվում եմ բավականին մոտ դիրքերից, այնպես որ` ձեր ասածին չեմ էլ հավատում»:

Պատգամավորի պահվածքն՝ այստեղ: