Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և անթույլատրելի ճանաչել Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի», նկատմամբ գրավի կիրառումը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեքթաշյանի, բավարարեց Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու եւ այլ արարքների համար մեղադրվող Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները։
Գրավի չափը կազմում էր 15 մլն դրամ։ Դատարանը, որոշում կայացնելիս, արձանագրեց, որ դեռևս առկա են ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը:
Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը, որը քրեական հեղինակություն համարվող «Ալավերդցի Վահագին» ազատ արձակելու որոշում էր կայացրել, պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ այն ինչը կատարվեց անթույլատրելի էր։
«Առաջին ատյանի այդ դատավորն այլեւս իրավունք չունի այս գործը քննելու, որովհետեւ մի դատավոր եթե կարողանում է ապօրինի որոշում կայացնել եւ ազատության մեջ հայտնվի այն անձը, ով չպիտի լիներ ազատության մեջ, եւ, որ կային բոլոր հիմքերը, որ նա պետք է շարունակեր գտնվել կալանքի տակ, իրավունք չունի այս գործը քննելու։ Նա չի կարող օբյեկտիվ գտնվել եւ այս առումով էլ ինքնաբացարկի միջնորդություն ենք նախապատրաստել դատավորին»,- ասաց Սահակյանը։
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու և այլ արարքների համար։ Նա ազատ էր արձակվել ապրիլի 1-ին։ Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպանը հղում էր կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թ․ փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին՝ նշելով, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։
Մանրամասն՝ տեսանյութում․