Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացի ուղղափառ եկեղեցու հոգևորական Վիտալի Գվինաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանը փոփոխություններ է կատարում վրացական հայտնի Դավիդ Գարեջիի վանական համալիրում. հայտնում է վրացական primetime.ge կայքը:
«Ադրբեջանը սկսել է ջնջել հետքերը և այնտեղ ստեղծել ադրբեջանական ենթակառուցվածք», - հայտարարել է Գվինաշվիլին՝ հրապարակելով մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է, որ ադրբեջանցիները աշխատանքներ են տանում վանական համալիրի տարածքում: «Գարեջին վրացական է» - եզրափակեց հոգևորականը:
Երեկ էլ Թբիլիսում Դավիդ Գարեջիի պաշտպանական կոմիտեն Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջով, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն բռնազավթված համալիրի տարածքից. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է վրացական պետական 1tv.ge կայքից:
Ցույցի կազմակերպիչներից և կոմիտեի ղեկավար Նիկոլոզ Մժավանաձեն հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն մեկ տարուց ավել է զբաղեցրել է վրացական դիրքերը և արգելափակում է վրաց հոգևորականների մուտքը վանական համալիր:
Ցուցարարները կոչ են անում, որ ադրբեջանցիները ենթարկվեն վրաց վարչապետ Գեորգի Գախարիայի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնություններին, որը թույլատրում էր վրացի հոգևորականների անարգել մուտքը հոգևոր սրբատեղիներ: Ցուցարարները պահանջում են ադրբեջանցիներից՝ դուրս բերել զորքերը վրացական հողերից և նամակ են հղել Իլհամ Ալիևին:
Ադրբեջանի նմանատիպ ոճն արդեն վաղուց է մեզ հայտնի. նրանք փորձում են ի լուր աշխարհի ապացուցել, որ համալիրն իբր Ադրբեջանի պատմական ժառանգության մաս է կազմում: Ըստ նրանց՝ վանական համալիրը 6-րդ դարի վանական համալիրը աղվանական մշակույթի հուշարձան է (ադրբեջանական քարոզչություն նույնն է ասում նաև Արցախում գտնվող հայկական ցանկացած հուշարձանների դեպքում):
Ադրբեջանը Դավիդ Գարեջիի վանական համալիրի նկատմամբ ոտնձգություններ էր թույլ տվել անցյալ տարվա ապրիլ ամսին: Բացի Գարեջիի վանական համալիրից՝ ադրբեջանցիները նաև բռնազավթել են վրացական մի շարք այլ հողեր՝ Բաբաքյար լեռը, «Կարմիրը» կամուրջը, կառուցելով նոր հենակետեր:
Վանական համալիրը բռնազավթելուց հետո վրացի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ իրենց բողոքն են հայտնել և պարբերաբար ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն վանական համալիրի: Դրան ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարում էր, որ այդ ակցիաներում կան «հայկական հետքեր»: