Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի պետական սահմանի ծառայությունը հայտնել է հունիսի 4-ին Վրաստանի քաղաքացիների կողմից «Քեշիքչիդաղ» արգելոցի տարածքում (վրացական Դավիթ Գարեջիի համալիր) «սադրիչ» գործողություններ կատարելու մտադրության մասին. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է Վրաստանի պետական սահմանային ոստիկանությանը:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ պետական սահմանում ցանկացած սադրանք վճռականորեն կճնշվի, և սադրանքների կազմակերպիչները պատասխանատվություն կկրեն հնարավոր հետևանքների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր վրացական ազգայնական «Վրացական քայլերթ» կազմակերպության մտադրության մասին վանական համալիրի տարածքում ակցիա անցկացնելու մտադրության վերաբերյալ։
Նշենք, որ արդեն մեկ տարի է, ինչ ադրբեջանցիները բռնազավթել են վրացական համալիրը, որտեղ սկսել են մաքրել վրացական հետքերը։ Ադրբեջանցիները համալիրը համարում են աղվանական, իսկ իրենց աղվանների հետնորդ։