Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցյալ շաբաթ Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խորհրդարան է ներկայացրել զեկույց 2019 թ. գործունեության վերաբերյալ։ Զեկույցում նշվում է, որ անցյալ տարի ԱԱԾ-ն համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել՝ կանխելու սադրանքները Դավիդ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված պատմության շուրջ։ Վրացիների համար կարևորագույն հոգևոր համալիրներից մեկը վրացիների համար նաև ուխտագնացության վայր է. հայտնում է Infoteka.24.ru կայքը։
Կայքը գրում է, որ այս եզակի պատմաճարտարապետական համալիրը համարվում է կարևոր օղակ Ադրբեջանի ծագման «հնության վկայության» շղթայում։ Սակայն, Ադրբեջանի, որպես պետության, պատմությունը սկսվում է միայն 1918 թ., որի մասին վկայություններ կան աշխարհի բոլոր պատմական փաստաթղթերում՝ օրինակ Բրիտանական հանրագիտարանում։ Սակայն խնդիրն այն է, որ ցանկանալով հաստատվել սահմանային շրջաններում, Ադրբեջանի Պետական սահամանյին ծառայությունը ապօրինաբար ներխուժել է Վրաստանի տարածք և հենակետեր դրել Բաբաքար լեռան վրա՝ դրանով իսկ իր հետագա նկրտումները հաստատելով վրացական հողերի հանդեպ։
Առիթից փորձել է օգտվել Ադրբեջանը։ Վրաստանի ԱԱԾ զեկույցում նշվում էր, որ որոշ ուժեր փորձում են սադրել և իրավիճակը տեղափոխել «օկուպացիոն» դաշտ։ Նշենք, որ Վրաստանում բազմաթիվ հասարակական շարժումներ են սկսվել՝ ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության, իսկ հասարակության շրջանում դժգոհություններ են առաջ եկել Ադրբեջանի քայլերի պատճառով։ Ադրբեջանը չի զլանում այդ ամենում փնտրել «հայկական հետք»։ Մերձիշխանական Minval.az կայքը նշում է,որ Երևանը փորձում է սեպ խրել Թբիլիսիի և Անկարա-Բաքու հարաբերությունների միջև, իսկ նմանատիպ տրամադրությունները հայերն են ստեղծում։
Քարտեզում երևում է, թե ինչքան է Ադրբեջանի ՊՍԾ-ն խորացել վրացական տարածքներում։ Վրաստանի ԱԱԾ այս զեկույցը պատահական չէ։ Ադրբեջանն արդեն ժողովրդագրական առումով սկսել է գերակշռել Վրաստանի հարավ-արևելյան մի շարք շրջաններում՝ Քվեմո-Քարթլիում և Կախեթիում։ Իսկ այս հանգամանքը չի կարող անտարբեր թողնել վրացական հասարակությանը։
Հիշեցնենք, որ 1991 թ. երկու երկրների անկախացումից ի վեր 6-րդ դարին պատկանող ժայռափոր Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որն ադրբեջանցիներն անվանում են Քեշիքչիդաղ և նշում, որ վանական համալիրն ունի աղվանական ծագում (10-րդ դարից տարածաշրջան քոչած թյուրքական ցեղերից առաջացած ադրբեջանցիներն իրենց համարում են Աղվանքի ժառանգները), դարձել է կռվախնձոր երկու երկրների միջև, սակայն կողմերը, մասնավորապես՝ վրացիները, փորձում են առանց իրենց «բարեկամների» հետ հարաբերությունները փչացնելու՝ հարցը խաղաղ լուծել: Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների ժամանակ (որը մինչ օրս շարունակվում է) վրացիների կողմից բազմիցս է խոսվել և առաջարկվել տարածքներ փոխանակել, քանի որ վանական համալիրը սրբություն է վրաց ազգի համար, բայց ադրբեջանիցները մերժում են այս առաջարկը: Պատճառն ակնհայտ է՝ համալիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև նույնիսկ Վրաստանի դեմ օգտագործվելու համար: