| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնվող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացույցների տուն) կոչված, ավելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անվանափոխված որբանոցը ցանկանում են առևտրի կենտրոն դարձնել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Evrensel» թերթի կայքի հաղորդմամբ` «Դելիլլեր հանը» ցեղասպանության ընթացքում կարճ ժամանակով որպես համակենտրոնացման ճամբար է ծառայել, ապա դարձել է որբանոց: Ուրֆայի այս որբանոցում են ապաստանել բազմաթիվ հայ երեխաներ, որոնց համար բռնագաղթի ճանապարհին վերջին «կանգառ» է դարձել Ուրֆան:
Շինությունը նախ հանձնվել է զբոսաշրջության նախարարությանը, այնուհետև մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն դրվել է նահանգային հատուկ կառավարման վարչության տրամադրության տակ: Թանգարանը, սակայն, չի հիմնվել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մեկը շինությունը 5 աստղանի հյուրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նույնպես չի հասցվել ավարտին: Այժմ էլ կառավարությունը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առևտրի կենտրոնի:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ 1950-ականներին Ուրֆայի բնակչության ավելի քան 50 տոկոսը քրիստոնյա է եղել, սակայն հանրապետական Թուրքիայի կիրառած քաղաքականության հետևանքով այստեղից վերացվել են նույնիսկ քրիստոնյաների հետքերը: