|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 22-ին Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում տեղի ունեցած զարգացումներին: Նրա խոսքով` ադրբեջանական կողմը Գարեջիի լեռան ստորոտին ռազմական բազա է կառուցել, որը լի է զինվորականներով:
Քացարավան հայտնել է, որ հուլիսի 14-ի միջադեպից անցել է 8 օր, սակայն ճանապարհը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից: Նրա խոսքով` վրացի սահմանապահները 10 անգամ քիչ են ադրբեջանցի սահմանապահներից:
Շարժման առաջնորդն իր գրառման մեջ անդրադառնում է նաև սահմանազատման հարցով վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովին, որը պետք է որոշի նաև համալիրի ճակատագիրը: Ըստ նրա` դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը դեռ չի ավարտվել, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնատար անձանց միջոցով հայտարարություններ է տարածում, թե Գարեջին Ադրբեջանի տարածքն է:
Քացարավան իր էջում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնցում երևում են զինվորական բազաներ և զինվորականներ. հաղորդում է aliq.ge կայքը:


