կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 17:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու գաղտնիք՝ Սերժ Սարգսյանի գործից․ պաշտպան Մակինյանի բացահայտումները

Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործում լուրջ խնդիրներ կան՝ ըստ Yerkir.am-ի ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Այն մասով, որ այդ տարվա ընթացքում հարյուրավոր տոննարներ այդ կազմակերպությունը ձեռք է բերել դիզվառելիք շատ ավելի բարձր գներով՝ 440, 460 և այլն։ Ինչպե՞ս կարող է 420 դրամով մատակարարվել հանրապետության ամբողջ տարածքում․ պատկերացնո՞ւմ եք՝ ամեն համայնքի պետք է մատակարարվեր և այդ 420 դրամի մեջ պետք է ներառված լինեին նաև այդ տրանսպորտային ծախսերը»,-պարզաբանեց նա։

Նա երկու գաղտնիք բացահայտեց Սերժ Սարգսյանի գործից, որոնց մասին առայսօր չի խոսվել։

Նախ՝ նա հարցում է կատարել ՀՀ վիճակագրական ծառայություն, որ ասեն՝ 2013 թ-ին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը՝ մեծածախ և մանրածախ․ պաշտպանին միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 465-467 դ-ի սահմաններում։

Մեծածախը, նրա խոսքով, այս դեպքում բավականին բարձր գին է ունենում այն տրամաբանությամբ, որ դիզելային վառելիքը հավաքում են հսկա տարաներում, որտեղից էլ անձինք տանում են, հասցնում տարբեր համայնքներ, ինչից գինն ավելի բարձրանում է՝ ներառելով տրանսպորտային ծախսեր։ Իսկ տեղափոխումը պայմանագրային պարտավորությւոն է։

«Հիմա հայտարարում եմ, որ 2013 թ-ին դիզելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան, 457-460»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Նա նշեց, որ «Մաքսհուր» ընկերությունը առաջարկել է մի գին, որով հնարավոր չէր  մատակարարել՝ իրատեսական գին չի առաջրկել․ «Եթե մի կազմակերպություն էլ առաջարկեր 300 դրամով, ուրեմն պիտի այսօրվա մեղադրանքը լիներ, որ առաջարկվել է 300 դրամով, տրվել է 450 դրամով։ Չէ՞ որ առաջարկը պետք է լինի իրատեսական»։

Նա պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ կառավարությունը որոշել է սուբսիդավորել գարնանացանի աշխատանքները, եթե այդ ծրագիրը չիրականացվեր այդ ժամանակահատվածում, ծրագիրը կհամարվեր տապալված, այդ պատճառով էլ էական էր, որ գինը լինի իրատեսական։  

«Դուք պատկերացնո՞ւմ եք 17 միլիոն լիտրի համար ինչ տանկերներ էին պետք, որում պահպանվեին և մատակարարվեին տարբեր համայնքներ, որոշ համայքներ մի քանի անգամ։ Այդքան անգամ այդ մեքենաները այդ տարաներից պետք է բարձեին այդ դիզելային վառելիքը և տեղափոխեին համայնք, որովհետև դա այդ պայմանագրի պարտադիր պայման է, որ պետք է տեղափոխվեր համայնք»,-ասաց նա։

Հաջորդ գաղտնիքը, որ բացեց Ամրամ Մակինյանն, այն էր, որ երբ իր հարցման պատասխանը ստացել է, ուղարկել է քննիչին, ասել՝ հարգելի քննիչ, այս տեղեկատվությունը կարևոր է գործի համար և միջնորդում եմ որպես ապացույց ճանաչել, կցել գործին․ քննիչը մերժել է։

Նա պարզաբանեց լրագրողներին հետաքրքրող մի հանգամանք ևս․ ինչու Սերժ Սարգսյանը ոտքի չէր կանգնում նսիտերի դահլիճում։ Մակինյանն ասաց, որ երբ ինքը կանգնած խոսել է, ձայնը չի լսվել, խնդրել են նստած խոսել․ նույնն էլ Սարգսյանը։  

Այսօրվա դատական նիստին ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև մյուս ամբաստանյալները ևս չեն ներկայացել, քանի որ միայն դատավորը հարպարակելու էր որոշումը․ Սերժ Սարգսյանի պաշտպանը համարում է, որ գործով դատախազը անաչառ չէ, մինչդեռ դատարանը հակառակը որոշեց։

Մանրամասն՝ տեսանյութում․