Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Նա նշեց, որ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12։00-ին:
Նիստի ավարտից հետո Հայկ Ալումյանը շեց, որ տեղի ունեցավ լիարժեք դատավարություն, քննարկվեցին կողմերի բոլոր փաստարկները: Դատարանին հետաքրքրում էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ փաստարկները, թե ինչ է նշանակում այն, որ դադարել են գործել սահմանադրական որոշ նորմեր:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն ոչ պաշտոնական տեղեկությունը, թե Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Սերժ Սարգսյանը, Հայկ Ալումյանը նշեց.
«Ես տեղյակ չեմ` Սերժ Սարգսյանը հարցաքննվել է, թե ոչ: Մեծ հաշվով դա մեզ հետաքրքիր էլ չէ»: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը, եթե անգամ Մարտի մեկի գործով ցուցմունքներ է ներկայացրել, ապա դրանք Քոչարյանի գործով ներկայացված չեն:
Ալումյանի խոսքով՝ քննիչի կողմից դատարան ներկայացված ցուցմունքներից շատերը տվել են բարձրաստիճան սպաները.
«Կան սպայական կազմից բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր այս գործով հարցաքննվել են»,- ասաց նա։