|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանում COVID-19 կորոնավիրուսից մահվան դեպքերի հետևանքով Թուրքմենստանն ուժեղացնում է վիրուսի` երկիր ներթափանցումը կանխելու միջոցառումները, հայտնում է hronikatm.com կայքը:
Հարևան երկրի հետ սահմանը մարդկանց և բեռների փոխադրման համար ամբողջովին փակ է:
Թուրքմենստանում Իրանի դեսպանի միջոցով փոխանցվել է թուրքմենական կողմի խնդրանքը, որում ասվում է Իրանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին թույլ չտալ չեզոք գոտի կամ անասունների համար նախատեսված արոտավայրեր անցնել: Եթե իրանցիները հայտնվեն չեզոք գոտում, ապա թուրքմեն սահմանապահները նախազգուշացնող կրակ բացելու, այնուհետև իրավախախտի ոտքին կրակելու իրավունք կունենան:
Իրանի հետ սահմանները փակել են նաև Հայաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքիան, Իրաքը: