Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրաքի իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ COVID-2019 կորոնավիրուսի տարածման մտավախությունների ֆոնին. հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters լրատվական գործակալությանը հղումով:
Նշվում է՝ որոշումն ընդունվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Իրանում հայտարարվել էր կորոնավիրուսից մահվան 2 դեպքի մասին։
Իրաքի առողջապահության նախարարությունը նման միջոցառումների սահմանման անհրաժեշտությունը հիմնավորել է երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորահոսքով, որն ուխտագնացության սեզոնին հասնում մի քանի միլիոնի։ Դրանից բացի, որոշումը պայմանավորած է նաև կանխարգելիչ միջոցառումների ապահովման բարդությամբ:
Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները չեն փակում սահմանը վերադարձող իրաքցիների համար, բայց վերադարձին նրանք պետք է ենթարկվեն երկշաբաթյա կարանտինային ռեժիմի։
Հավելվում է նաև, որ իրաքյան ավիաընկերություններն ևս դադարեցրել են դեպի Իրան չվերթները։