կարևոր
556 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 13:10
Աշխարհ

Թուրքմենստանը, Թուրքիան և Իրանը տարածաշրջանային էներգետիկ պասյանսներում

Թուրքմենստանը, Թուրքիան և Իրանը տարածաշրջանային էներգետիկ պասյանսներում
Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի փորձագիտական-վերլուծական կենտրոնները շարունակում են ուշադիր հետեւել Եվրասիայի դինամիկ փոփոխվող էներգետիկ քարտեզին: Մասնավորապես, Թուրքիա հեղուկացված բնական գազի մատակարարման հերթական երկարաժամկետ համաձայնագիրը, որը հինգ ամսվա ընթացքում արդեն երրորդն է, կարող է սասանել Թուրքմենստանի հույսերը «սվոպային» գործարքի վերաբերյալ՝ դեպի Թուրքիա եւ, հնարավոր է, Եվրոպա իր բնական գազի առաջին փոքր ծավալները մատակարարելու համարՀիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին թուրքական Botas պետական ընկերությունը ֆրանսիական Total Energies-ի հետ պայմանավորվել էր 2027 թ-ից սկսած ԱՄՆ-ից տարեկան 1,6 մլրդ խմ հեուկացված բնական գազ ներկրելու մասին, ինչը դրական տեղեկատվական ֆոն էր ստեղծել Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու համար։ Ավելի վաղ նմանատիպ հաաձայնագիր էր ստորագրվել Բրիտանական Shell նավթագազային ընկերության հետ՝ տարեկան 4 մլրդ խմ ներկրման համար, նույնպես 2027 թ-ից սկսած։ 2023 թ-ի մայիսին գործարք է կնքվել ExxonMobil-ի հետ, որի մանրամասները դեռ հայտնի չեն։

Ոչ Անկարան, ոչ Աշխաբադը չեն մեկնաբանել Թուրքիայի այդ նոր պայմանագրերի հնարավոր ազդեցության հարցը Թուրքմենստանից գազ ներկրելու իր վաղեմի ծրագրերի վրա: Միեւնույն ժամանակ էներգետիկ շուկաների իրողությունները վկայում են այն մասին, որ որքան շատ գազ Անկարան ներկրի այլ աղբյուրներից, այնքան ավելի քիչ նրան պետք կգա Անդրկասպյան գազը ներքին պահանջարկի եւ արտահանման պարտավորությունների բավարարման համար:

 

Ընդ որում՝ թուրքական կողմը հնարավոր է պատրաստ լինի գազ ընդունել Թուրքմենստանից, որը կվաճառվի եւ կվերաբաշխվի մասնգիտացված առեւտրային «հանգույցում», որը թուրքական իշխանությունները ձգտում են ստեղծել երկրի հյուսիս-արեւմուտքում: Սեպտեմբերի 20-ին տված հեռուստատեսային հարցազրույցում էներգետիկայի նախարար Ալպարսլան Բայրաքթարը ասել է՝ Թուրքիան կարող է տարեկան ստանալ մինչեւ 80 մլրդ խմ գազ, մինչդեռ ներքին ահանջարկը բավարարելու համար նրան անհրաժեշտ է ընդամենը մոտ 50 մլրդ խմ գազ․ «եթե արտահանման հնարվորություն լինի, եւ մենք կարողանանք համաձայնության գալ Եվրոպայում հաճախորդների հետ, մենք կարող ենք հեղուկացված բնական գազ ներմուծել շատ տարբեր աղբյուրներից», որոնց թվում նա առանձնացրել է Միացյալ Նահանգները, Քաթարը, Օմանը, Տրինիդադը եւ Տոբագոնբայց չի հիշատակեց Թուրքմենստանը: Բայց ընդամենը մի քանի ամիս առաջ պատկերը բոլորովին այլ էր թվում. մարտին Թուրքմենստանի եւ Թուրքիայի նախագահները նախնական համաձայնագիր ստորագրեցին Թուրքմենստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ սվոպ-գործարքի վերաբերյալ: Սակայն նախնական հույսերը, որ վերջնական համաձայնություն կարող է ձեռք բերվել, այդպես էլ չարդարացան։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բանակցությունները փակուղի են մտել Թուրքմենստանի պաշտոնյաների՝ «երկնագույն վառելիքի» գնի հետ կապված դժվարությունների պատճառով: Աշխաբադի կորուստները կարող են օգուտ բերել Կասպից ծովի արեւմտյան ափին գտնվող հարեւաններին։ Անկախ Թուրքիայի եւ Թուրքմենստանի կողմից գազի փոխանկման գործարք չկնքելու իրական պատճառից՝ Անկարայի նոր երկարաժամկետ համաձայնագրերը հեղոկացված բնական գազ մատակարարումների վերաբերյալ կարող են աշխատել հօգուտ Բաքվի: Ադրբեջանում գազի արդյունահանումն ավելանում է այն մակարդակի, երբ Թուրքմենստանից գազի կարիք չունի՝ իր կարճաժամկետ ներքին պահանջմունքներն ու արտահանման պարտավորությունները բավարարելու համար: Միեւնույն ժամանակ, դեռեւս պարզ չէ, թե արդյո՞ք Ադրբեջանը կկարողանա իրականացնել 2022 թ-ի հուլիսին Ալիեւի կողմից Ուրսուլա ֆոն դեր Լեյենի տված մինչեւ 2027 թ-ի Եվրոպա արտահանումը մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետր տարեկան կրկնապատկելու խոստումը:

Այժմ, երբ Անկարան անցնում է հեղուկացված բնական գազի՝ սեփական գազի կարիքների աճող մասը բավարարելու համար, ճի բացառվում, որ Botas-ը Ադրբեջանից այդքան գազ ներկրելու կարիք չունենա, ինչը Բաքվին ավելի շատ գազ կտա, որը նա կարող է մատակարարել ԵՄ երկրներ: Անցյալ տարի Թուրքիան Ադրբեջանից ներմուծել է 10,3 մլրդ խմ գազ, ինչը կազմում է դրա ներմուծման ընդհանուր ծավալի 20 տոկոսը (նախորդ տարվա 8,7 մլրդ խմ-ի համեմատ):

Որոշ չափով Իրան-Թուրքմենստան-Թուրքիա եռակողմ գազային գործարքի շրջանակներում անորոշությունը կարող է վկայել Աշխաբադի եւ ընդհանրապես Կենտրոնասիական տարածաշրջանի հանդեպ Թեհրանի աճող հետաքրքրության մասին։ Իր հետխորհրդային պատմության մեծ մասում Թուրքմենստանը հեռու է մնացել Կենտրոնական Ասիայի, ինչպես նաեւ Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային երթուղիների շուրջ քննարկումներից, որոնք տարածաշրջանը կապում են մնացած աշխարհի հետ: Այնուամենայնիվ, վերջին երկու տարիների ընթցքում իրավիճակը կտրուկ փոխվել է, քանի որ Աշխաբադը ավելի բաց է դրսեւորվոըմ՝ ավելի ու ավելի կարեւոր դեր խաղալով որպես Չինաստանի եւ Եվրոպայի, Ռուսաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ միջազգային առեւտրի ալիք՝ առանց արտաքին աշխարհի հետ ծով ելք ունենալու:

Մինչ Չինաստանի դերը եւ Թուրքմենստանով արեւելք-արեւմուտք առեւտուրը գրավում են արտաքին խաղացողների զգալի ուշադրությունը, Կենտրոնական Ասիայի առեւտրի կառուցվածքում Իրանի «անընդհատ աճող կարեւորությունը մնում է» կուլիսներից այն կողմ»։ Մոսկվան, Աշխաբադը եւ Կենտրոնական Ասիայի մյուս մայրքաղաքները ողջունում են այդ միտումը, սակայն Արեւմուտքում շատերը վախենում են Թեհրանից՝ տնտեսական լծակներ օգտագործելու համար անցանկալի գաղափարական դիրքորոշումներ առաջ տանելու համար: «Իրանն արդեն մի քանի տարի կենտրոնացած է Կենրոնական Ասիայի երկրներ, այնուհետեւ Ռուսաստան առեւտրային ուղիների զարգացման վրա։ Հաշվի առնելով Իրանի աշխարհագրական դիրքը, դա միանգամայն բնական է ... [այլընտրանքային] երթուղիները դեպի Կենտրոնական Ասիա եւ այնտեղից անցնում են Ռուսաստանի, Չինաստանի, Աֆղանստանի կամ Կասպից ծովի միջով. Այս տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական եւ լոգիստիկ մարտահրավերները: Կենտրոնական Ասիայի առեւտրում գերիշխող խաղացող դառնալու Իրանի հավակնութույնները նոր եւ ավելի մեծ մասշտաբներ են ձեռք բերել օգոստոսի վերջին Թուրքմենստանի նախկին նախագահ եւ ներկայիս Ազգային առաջնորդի եւ ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի միջեւ համաձայնագրերի ստորագրումից հետո2023 թ-ից ի վեր այս երթուղիներով առեւտրի ծավալն աճել է 30 անգամ, եւ նախատեսվում է՝ նոր համաձայնագրերն էլ ավելի կավելացնեն այն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում»-ենթադրում են ռուս փորձագետները: «Եթե այդ կանխատեսումներն իրականանան՝ Թուրքմենստանով անցնող երկաթուղիներն ու խողովակաշարերը կդառնան հիմնական տարանցիկ ուղիները ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրների, այլեւ Ռուսաստանի եւ Իրանի համար»:

 

Իրանի հաջողությունների պատճառներից ԿՀՎ-ի հետ փոխկապակցված արեւմտյան վերլուծական կենտրոնի հրապարակման հեղինակներն առանձնացնում են, նախ, Կենտրոնական Ասիայի պետությունների էլիտաների ցանկությունն «ւոնենալ մի քանի արտահանման եւ ներմուծման երթողիներ, որպեսզի ոչ մի երկիր չկարողանա տիրել դրանց»։ Երկրորդ՝ «Ռուսաստանն Իրանի հետ անվտանգության ոլորտում աճող դաշինք է ստեղծում եւ շահագրգռված է հզորությունը դեպի հարավ՝ դեպի Հնդկական օվկիանոս տեղափոխելու հարցում»։ Վերջապես, երրորդ «Ռուսաստանն ու Իրանը բախվում են բազմաթիվ դժվարությունների՝ Կովկասով կամ Կասպից ծովով առեւտուր իրականացնելու հարցում»: Հարավային Կովկասում շարունակվող անորոշության եւ անկայունության, Իրանի հյուսիս-արեւմուտքում (Ռեշտ-Աստարա բազմաչարչար հատված) երկաթուղիների կառուցման դժվարությունների, ինչպես նաեւ Կասպից ծովի «նեղությունների» պատճառով «Ռուսաստանի կառավարությունն ավելի ու ավելի է ուշադրություն դարձնում Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով Իրանի հետ առեւտրի զարգացմանը: Մոսկվան աջակցել է Թուրքմենստանով դեպի Իրան միջանցքի զարգացմանը, ոնւյնիսկ եթե ապագայում այն կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այս աջակցությունը թե Աշխաբադի, թե Թեհրանի համար հեշտացրեց սեփական համաձյնությունների ձեռքբերումը։ Իրանն ավելի մասշտաբային տնտեսական օրակարգ ունի, քան պարզապես տարանցիկ միջանցքների ընդլայնումը։ Աշխաբադը եւ Թեհրանը քննարկում են տնտեսական գործունեության հատուկ համատեղ գոտիների ստեղծումը եւ նրանց միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված այլ քայլեր»:

Ավելին՝ ուշագրավն այն է, որ հրապարակման հեղինակներն ուղղակիորեն ակնարկում են Թուրքմենստանում հնարավոր անկարգությունների մասին հարավային հարեւանի հետ կապերի հետագա զարգացման դեպքում. «Թուրքմենստանը հեռու է կայուն լինելուց, աղքատությունը եւ նույնիսկ սովը մնում են լուրջ խնդիրներ՝ հատկապես հաշվի առնելով ջրի գնալով ավելի ու ավելի մեծ սղությունը: Վերնախավի ներսում հակամարտությունները կարծես թե աճում են, իսկ էթնիկական լարվածությունը, անշուշտ, աճում է, փոքրամասնությունները լքում են երկիրը... Իսլամական միտքը դառնում է աճող խնդիր, քանի որ այժմ Աշխաբադում մզկիթները փակվում են, ինչը հատկապես խնդրահարույց է դարձնում Իրանի հետ շփումը: Անցյալում Աշխաբադը զգուշացրել է Թուրքմենստանում իրանական ժողովրդական ապստամբությունների վտանգի մասին՝ վտանգ, որը չի վերացել և կարող է գնալով մեծանալ»:

«21-րդ դարի մեծ խաղի» ստրատեգները միանգամայն հստակ արտահայտում են իրենց մտադրություններն ու ծրագրերը. «Իրանի համար կարող է ավելի ու ավելի դժվար լինել ընդլայնել իր ներկայությունը Թուրքմենստանում եւ օգտագործել այն որպես ցատկահարթակ՝ Կենտրոնական Ասիայում նմանատիպ հաջողությունների հասնելու համար։ Համենայնդեպս, այս պահին Իրանը տարածաշրջանում նոր հենակետեր է նվաճում Մոսկվայի աջակցությամբ, հատկապես ընդդիմադիր խմբերի շրջանում: Բրիտանացի փորձագետները կարծում են՝ դա, անկասկած, պետք է տագնապ առաջացնի արեւմտյան մայրաքաղաքներում, որոնք մտավախություն ունեն, որ Իրանի տնտեսական ազդեցության ընդլայնմանը կհաջորդի նաեւ նրա գաղափրական ազդեցության աճը: Իրադարձությունների նման զարգացումը, անկասկած, կվտանգի Արեւմուտքի շահերը տարածաշրջանում։ Մնում է պարզել, թե արդյո՞ք Մոսկվան եւ Պեկինը կհասկանան, որ Իրանի նման հաջողությունները սպառնում են նաեւ նրանց երկարաժամկետ հեռանկարում, որքան էլ դրանք ներկայումս շահավետ լինեն»: Մերձավոր Արեւելքում բռնկվող հակամարտության եւ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ ընդհանուր շահերով պայմանավորված երկխոսությունը տորպեդահարելու ակնհայտ փորձերի ֆոնին՝ Իրանի հյուսիս-արեւելյան սահմաններին «երկրորդ ճակատ» ծավալելու հավանականությունը մեծացնում է Արեւմտյան ներկայությունից զերծ խորհրդատվական մեխանիզմների եւ կարծիքների վստահության փոխանակման հարթակների պահանջարկը:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի