Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի ղարաբաղյան պատերազմին։ Դա տեղի չունեցավ։ Որովհետև մենք կռվել ենք «մեր տարածքում». հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում։
Նրա խոսքով` Հայաստանը շահարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պարտավորությունները, սակայն ՀԱՊԿ մանդատն իրենց տարածքում անդամ երկրներին աջակցելն է։
«Մենք կռվել ենք մեր տարածքում։ Այնպես որ` դա տեղի չունեցավ: Բայց, միևնույն ժամանակ, բոլորս էլ գիտենք, ես հանրությանը բազմիցս հայտարարել եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանից օրական մի քանի անգամ կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռչում Հայաստան։ Մենք հետևեցինք Ռոստովից, Մոզդոկից` բոլոր ուղղություններով։ Մեր վրացի ընկերներին խնդրեցինք փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։ Մենք նաև խնդրեցինք մեր վրացի ընկերներին` փակել այն ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, նրանք դա արեցին, և մենք երախտապարտ ենք նրանց»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այն ժամանակ Բաքուն նամակ էր հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ ռուսական բեռնատար ինքնաթիռներին` զենքով, Հայաստան մուտք գործել։
«Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը։ Բայց Հայաստանի սպասելիքներն ավելի մեծ էին: Նրանք կարծում էին, որ ռուսական բանակը պետք է գա, կռվի և պաշտպանի անջատողականությունը, բայց դա տեղի չունեցավ»,- նշել է Ալիևը։