|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքմենստանը կկիսվի կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով: Այդ մասին երկրի կառավարության նիստում ասել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
«Թուրքմենստանը կներկայացնի սեփական փորձը կորոնավիրուսային վարակի տարածմանը դիմակայելու հարցում, ներառյալ այն պաշտպանական միջոցները, որոնք ձեռնարկվել են ժամանակին՝ այս նոր սպառնալիքի ի հայտ գալուց ի վեր», - ասել է Բերդիմուհամեդովը:
Բերդիմուհամեդովը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Կառավարության նիստում նա մեկ անգամ ևս շեշտեց, որ Թուրքմենստանի ձեռնարկած բոլոր միջոցներն արդյունավետ են եղել և ձեռնարկվել են ժամանակին:
Թուրքմենստանում, պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չկա:
Բացի այդ, նշենք, որ Թուրքմենստանում արգելված է օգտագործել կորոնավիրուս բառը։