կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 16:38
Առանց Կատեգորիա

Սերբիան փակել է սահմանը որոշ երկրների հետ՝ կորոնավիրուսի պատճառով

Սերբիան փակել է սահմանը որոշ երկրների հետ՝ կորոնավիրուսի պատճառով

Սերբիան, որն օրերս հաստատել էր նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, երկրում վարակի տարածումը կանխելու համար փակել է իր սահմաններն այն երկրների համար, որտեղ կորոնավիրուսն ամենաշատ տարածումն է գտել. գրում է The Guardian-ը՝ երկրի կառավարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ ժամանակավոր սահմանային արգելքը գործում է Իտալիայի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Շվեցարիայի համար: Միաժամանակ, սակայն, հայտարարությունում չի պարզաբանվում, թե արգելքը որքան ժամանակ է գործելու:

Վերջին տվյալներով՝ Սերբիայում արձանագրվել է կորոնավիրուսի չորս դեպք, այդ թվում նաև՝ Չինաստանի քաղաքացու մոտ:

Նշենք՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարություն է տարածել առ այն, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում, որոնք ուժի մեջ կմտնեն այսօր առավոտյան:

Հիշեցնենք՝ Իտալիան հայտնվել է աշխարհում 1-ին տեղում կորոնավիրուսից մահացության ցուցանիշուվ՝ այդ երկրում մահանում է վարակվածներից յուրաքանչյուր 20-րդը:

Մարտի 8-ին կորոնավիրուսից մահացածների թիվն երկրում կտրուկ աճել է՝ հասնելով 366-ի (7300 վարակվածի 4,96%-ը): Մեկ օրում 133 մարդ է մահացել:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 10-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114.448 դեպք, որից 4026-ը՝ մահվան, և 64.156-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: