|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ղրղզստանը կցանկանար Տաջիկստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում. ասել է երկրի նախագահ Սադըր Ժապարովը:
Ղրղզստանի վարչապետի նախկին խորհրդական Կուբաթբեկ Ռահիմովը բացատրել է, որ Ուզբեկստանը հետևողական, փուլային շարժումներ է կատարում՝ որպես դիտորդ ԵԱՏՄ-ում: Դա ակտիվ մասնակցությունն է Եվրասիական միջկառավարական խորհուրդների, բարձրագույն տնտեսական խորհուրդների (որտեղ նախագահները հավաքվում են) նիստերին, գործադիր մարմիններում:
«Կարելի է հույս ունենալ, որ Ուզբեկստանը հաջողությամբ կմիանա միության անդամների կազմին և ԵԶԲ-ի (Եվրասիական զարգացման բանկ) բաժնետերերի թվին:
Տաջիկստանը կարող է անսպասելի կերպով արագացնել եվրասիական ինտեգրումը, բայց դա կապված կլինի աֆղանական սպառնալիքի հետ: Պարադոքսն այն է, որ ռազմաքաղաքական իրավիճակն ունակ է ակտիվացնել տարիներ շարունակ ձգձգվող բանակցությունները Դուշանբեի և ԵԱՏՄ-ի միջև: Տաջիկստանը կարող է ստանալ առնվազն դիտորդի կարգավիճակ:
Թուրքմենիստանը չի միանա ԵԱՏՄ-ին, քանի որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը` չեզոքության մասին դրույթին: Բացի դրանից՝ նրա բնակչությունը փոքր է, իսկ տնտեսությունը` նեղ ոլորտային: Թուրքմենստանի համար ամենաքիչն է հետաքրքիր ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկան»,– նշել է Ռահիմովը։