Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Արմեն Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է օրերս տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քիչ առաջ ուշացումով հնարավորություն ունեցա ամբողջությամբ դիտել Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան բանավեճը։
Տպավորությունս համառոտ նկարագրելու համար կօգտագործեմ սպորտային անալոգիան. ռինգում Ի. Ալիևը շատ թույլ բռնցքամարտիկ էր, ով անընդհատ անզգուշորեն գրոհում էր, «բացվելով» և հուժկու հակահարված ստանալու բացառիկ հնարավորություններ ստեղծելով իր ախոյանի համար։ Բայց վատն այն էր, որ այդ հուժկու հակահարվածը չէր հետևվում, որովհետև Ալիևի առջև ոչ թե բռնցաքամարտիկ էր, այլ գեղասահորդ։ Այսպես չի կարելի։