Եթե Վլադիմիր Պուտինի առաջարկն ընդունվեր և պատերազմը կանգնեցվեր հոկտեմբերի 19-ին, ապա Շուշին կմնար հայկական ուժերի վերահսկողության տակ, կմնար մերն ու մոտ 2000 զոհ պակաս կունենայինք։ Այս մասին գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Բայց եղավ այն ինչ եղավ և վերջնական փաստաթուղթը եղավ ամսի 19-ի տարբերակից շատ ավելի վատը։
ՌԴ նոր առաջարկը սկսել սահմանազատում ու սահմանագծում 2021-ի նոյեմբերից մերժվեց, ու հիմա նաև փորձ է արվում ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից բերել «մի բան», դրա համար էլ նա հենց Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ։
Բայց ինչպես և պատերազմի ժամանակ, վերջնական առաջարկը կլինի ավելի վատը և, օրինակ, «տարածքների փոխանակում» ձևակերպումը կփախարինվի «անկլավների փոխանակում» ձևակերպումով։ Սա դասական քաղաքական ճշմարտություն է, որը մեկ անգամ արդեն 2020-ին ապացուցվել է։ ԵՒ դրա մասին վկայակոչել են նաև մեր ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ՝ամեն հաջորդ փուլում փաստաթուղթն էլ ավելի վատն էր։
Իհարկե, հասկանալի է, որ նա «անվտանգության երաշխիքներ է ուզում», «պողպատե երաշխիքներ», բայց նման բան ոչ ոք չի տա, առավել ևս ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն։ Այդ երաշխիքները ստանալու հարցում չի օգնի նաև ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հանդեպ շանտաժը, այն ընդհակառակը կբարդացնի ամեն բան։
Մենք շատ դրամատիկ զարգացումների փուլում ենք։ Աստված պահապան Հայաստանին և Արցախին։