Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օրերս ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին՝ նշելով, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ընտրական ինստիտուտները կատարելագործման կարիք ունեն։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, yerkir.am-ի հարցին ի պատասխան, հիշեցրեց, որ 2015-2016-ին, երբ դեռ պատգամավոր էր, և քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, հայտարարել է. «Հողը թեթև լինի ձեր Ընտրական օրենսգրքի վրա»:
«Այնտեղ բացատրում էի՝ ձեր բերած Ընտրական օրենսգրքով պառլամենտարիզմին ավելի շատ վնաս հասցրեցիք: Գուցե լավ բաներ կան այնտեղ, բայց փիլիսոփայությունը պիտի փոխվի, հենց նույն ռեյտինգային համակարգը չի նպաստում պառլամենտարիզմին կամ դրա գաղափարի շրջանակում չէ: Ուրախ կլինեմ, որ ԱԺ-ն ոչ միայն Ընտրական օրենսգրքի, այլև շատ ու շատ օրենքների, բարեփոխումների տեսլականի համար ձևավորի այն պլատֆորմը, որին ոչ միայն խորհրդարանականները կմասնակցեն, այլև արտախորհրդարանական ուժերը և կկարողանան իրենց խոսքը տեղ հասցնել»,- նշեց նա:
Անդրադառնալով կառավարության նիստում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Արսեն Թորոսյան բանավեճին՝ Թևան Պողոսյանը շեշտեց, որ կառավարության նիստերը վերածվել էին ԱԺ-ի նիստերի, երբ գալիս էին օրենքը դակում և գնում՝ դեմ ու ձեռնպահ չկար:
«Դրանից հետո մենք ունեցանք մի դեպք, երբ Արծվիկ Մինասյանը ձեռք բարձրացրեց և ինչ-որ բանի հակաճառեց մեկ անգամ, երկու անգամ, սկսեցին ինչ-որ ճնշումներ, բայց, այնուամենայնիվ, փորձում էին ինչ-որ հարցերով բան անել: Երեկ մենք տեսանք ավելի բուռն քննարկման մթնոլորտ, միգուցե լավ չէ, միգուցե գծեր կան, որ կարելի է չանցնել, բայց տեսնում ենք նախարարների պայքար իրենց ոլորտի համար: Եթե հիմնավորումներով խոսեին, գուցե էմոցիոնալ այլ դաշտի մեջ գտնվեին: Եթե ասում են՝ եկեք հարկերը բարձրացնենք, ես հասկանում եմ՝ ապրանքները թանկանալու են, բայց երբ հիմնավորեն, որ բարձրացված բաժինը օգտագործելու են այս-այս ծրագրերի վրա, որից կարող են դուրս գալ դրական բաներ, այլ բան կլինի»,- ամփոփեց Թևան Պողոսյանը: