Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը. հայտնում է haqqin.az-ը:
Նա նաև անդրադարձել է Դուշանբեում Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցին` նշելով, որ այն տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ: «Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, դրանք տարվում են հենց Ադրբեջանի և Հայաստանի միջև` որպես հակամարտության կողմերի»,- նշել է Հաջիևը:
«Հավելեմ նաև, որ այդ նուն ձևաչափի շրջանակում Նյու Յորքում սեպտեմբերին, իսկ հուլիսին Բրյուսելում կայացել են Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպումները: Մենք դրական ենք գնահատում դա: Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստող շփումներին»,- ասել է նա:
Հաջիևը կրկին խոսել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հայկական զորքերի առկայության մասին` նշելով, որ հենց դա է հրադադարի խախտման պատճառը, և որ դրա մեղավոր միշտ եղել է հայկական կողմը: