|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում պայքարի մեջ են մտել տղամարդիկ:
Տղամարդկանց կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը հավաքելով 46,71 միավոր՝ 35 մասնակիցների շարքում զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հավաքած 102, 54 միավորով՝ առաջին տեղում իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն է:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: