|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Անկարայի քաղաքապետի Twitter-յան կեղծ միկրոբլոգի հեղինակ Էրսան Թաշը խուսափել է պատժից. նա վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար հայտնվել էր դատարանում:
Ըստ Demokrathaber-ի՝ Թաշը կեղծ միգրոբլոգում գրառում էր արել, թե «Թուրքիայի նախագահն ու վարչապետն իրենց մի շարք կարիքները հոգալու համար փոխհատուցման դիմաց ծառայության օրենք ստեղծեցին: Այդ եկամուտով էլ նոր պալատ կկառուցեն»:
Այս գրառման համար դատարանում հայտնված անձը խուսափել է պատժից, սակայն վաղը կկանգնի դատարանի առաջ մի նոր մեղադրանքով` 2014 թվականին գեղասահքի առաջնությունից հետո Էրդողանին և Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին ներկայացրել էր որպես գեղասահորդ: