կարևոր
901 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 18:00
Քաղաքական

Երկիրդ ուրացի՛ր, աթո՛ռդ, իշխանությո՛ւնդ պահիր, դավաճանի’ր․ սա՛ է այս իշխանության ֆորմուլան․ Աննա Մկրտչյան

«Ինձ համար ավելի նախընտրելի կլիներ հայտարարությունների համար հատկացված ժամանակը նվիրել անցյալի հաղթանակներին, ձեռքբերումներին, ինչպես նաև անդրադառնալ երբեմնի արտաքին քաղաքականությանը, որը աշխարհի ամենաբարձր ամբիոններից գրողի ծոցն էր ուղարկում ցանկացած հակահայկական օրակարգ»,- ԱԺ հայտարարությոնների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Հպարտության հիշողություն կպարգևեինք, եթե ինչոր մեկն այս ամբիոնից խոսեր հզոր սփյուռքի, Հայոց ցեղասպանության ընդունման, հայկական ժառանգության մասին։ Բայց իշխանազավթներն այլ ծրագրեր ունեն, ջնջեն, սպանեն և 2018թ-ին փողոց հանած դագաղների մեջ թաղեն այս հիշողությունները։ Հիմա իրականությունն այլ բանի մասին է։ Իշխանազավթների մոտ հայկական դիվանագիտությունը՝ դա Էրդողանից մինչև Ալիև խոնարհվելու միջակայքն է։ Իշխանազավթների խնդիրն է՝ փնտրել իրենց ապագան, ոչ թե Հայաստանի։ Իսկ այդ ֆորմուլան հայտնի է՝ երկիրն ուրացի, աթոռդ պահի, իշխանությունդ պահի ու հա՛ դավաճանի․․․»։