Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հունգարիան կօգնի վերականգնել «Ադրբեջանի ազատագրված հողերը». հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Հունգարիան միշտ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, և մենք աջակցում ենք հակամարտությունների լուծմանը բանակցությունների միջոցով: Exim Bank-ը 100 միլիոն դոլար վարկային գիծ է բացել հունգարական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մասնակցել ադրբեջանական հողերի վերականգնմանը: Բացի այդ՝ Հունգարիայի կառավարությունը 25 հազար եվրո է առաջարկել ականազերծման համար»,- ադրբեջանա-հունգարական տնտեսական կոմիտեի նիստու Սիյարտոյի ասածն է մեջբերում «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
Ըստ Սիյարտոյի՝ հունգարական ընկերությունները վերջերս զգալիորեն մեծացրել են իրենց ներկայությունը ադրբեջանական շուկայում. նավթագազային MOL ընկերությունը ռեկորդային ներդրումներ է կատարել երկրում, Wizz Air-ը պատրաստ է վերսկսել թռիչքները դեպի Ադրբեջան, Hell-ին է պատկանում ադրբեջանական շուկայի 25% -ը: