|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Աֆղանստանը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ցանկանում է գազ եւ նավթ գնել, տրամադրված է կոնկրետ համաձայնագրեր ստորագրել: Այդ մասինՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր համատարմատար Ջամալ Նասիր Հարվալը:
«Մենք բանակցություններ ենք վարում բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում: Մենք տրամադրված ենք եւ շատ ենք ցանկանում տնտեսական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ, որպեսզի առաջընթաց լինի հարաբերություններում: Ինչ վերաբերում է կոնկրետ ուղղություններին, ապա մենք շահագրգռված ենք վառելիքի, գազի գնումների հարցում…այն, ինչի կարիքը մեր երկիրն ունի առաջին հերթին»,-ասել է Հարվալը:
«Մենք տրամադրված են, որպեսզի համաձայնագրեր ձեռք բերենք Աֆղանստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ կոնկրետ համաձայնագրեր ստորագրենք»,-նշել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: Ջամալ Նասիր Հարվալը, որը նշանակվել է թալիբների («Թալիբան» շարժում) կողմից, ապրիլին Մոսկվայում ձեռնամուխ է եղել աշխատանքի այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն իրեն պաշտոնական հավատարմագիր հանձնեց: