|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 61 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ: ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամներ, ՀՕՄ-ի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ եւ Արթուր Մկրտչյանի հարազատներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Մկրտչյանի շիրիմին:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նշել է, որ պատմության ողջ ժամանակահատվածում ծնվել են անհատներ, որոնք մեծ հետք են թողել պատմության ընթացքի վրա և մնացել ժողովրդի հիշողության մեջ: Այդպիսի գործիչներից մեկն էր նաև Արթուր Մկրտչյյանը: