կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 21:17
Հասարակություն

Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 62-րդ տարելիցն է

Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 62-րդ տարելիցն է

Փետրվարի 16-ը ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: Արցախի պատմության շրջադարձային փուլում երկրի ղեկավարությունը ստանձնած հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 62 տարեկան: Ի՞նչն է սխալ հունով ընթացել, որո՞նք են մեր հիմնական բացթողումները, այս հարցերն են հուզում այսօր նրա շիրիմին այցելածներին: Նրա հուշաքար-գերեզմանին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ անդամներ:

Մկրտչյանի շիրիմին այցելելը խիստ ծանր է, հատկապես այսօր, ասում է նրա կուսակցական ընկեր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

«Արթուր Մկրտչյանի կերպարը մեզ անհրաժեշտ է, այդ կարգի առաջնորդները պահանջված են: Ցավոք սրտի տեսանք, որ առաջնորդողներ և առաջնորդներ չունենք»,- նշել է Դավիթ Իշխանյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ճիշտ վերլուծել անցյալի սխալները՝ ցանկալի ներկան ու ապագան կերտելու համար:

Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը կարծում է, որ քաղաքականության մեջ բարոյականության ճանապարհով քայլող գործիչներին պատմությունը չի մոռանում: Այդպիսի գործիչներից է Արթուր Մկրտչյանը, ով քաղաքականություն բերեց նաև իրական ժողովրդավարությունը:

«Մեր դժբախտությունը նրա մեջ է, որ սխալ ճանապարհով գնացինք: Մարդիկ, ովքեր արժանի չէին ղեկավար լինելու, դարձան ղեկավարներ, հարց լուծողներ: Դրա հետևանքով այսօր շատ հարցեր կան շտկելու, վերախմբագրելու: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն այս անգամ էլ կհաղթահարի դժվարությունները, բայց միայն ու միայն ճիշտ ճանապարհով գնալու միջոցով՝ նորովի արժևորելով այն ճանապարհը, որ անցել են Արթուր Մկրտչյանը, նրա գաղափարակիցները»,- ասել է Վահրամ Բալայանը: 

aparaj.am