կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-02 12:23
Առանց Կատեգորիա

Այսօր քո ծննդյան օրն է: Հետո ի՞նչ: Ամեն օր ինչ-որ մեկի ծննդյան օր է

Այսօր քո ծննդյան օրն է: Հետո ի՞նչ: Ամեն օր ինչ-որ մեկի ծննդյան օր է

Այսօր քո ծննդյան օրն է:

Հետո ի՞նչ,

Ամեն օր ինչ-որ մեկի ծննդյան օր է,

Եվ ամեն օր մարդիկ

Մեծանում եմ մեկ տարով:

Հետո ի՞նչ...

Մի օր, հիշում եմ,

Մենք բոլորս մեծացանք մեկ դարով,

Ու մեզ թվաց, որ երկիրը կփոխվի:

Ոչինչ էլ չեղավ հերն անիծածի հետ

Ընդամենը մի լավ խմեցինք ...եւ վերջ:

Վաղը նորից մի լավ կխմենք, կհարբենք,

Իսկ հաջորդ առավոտյան

Գլուխներս բռնած

Կհիշենք բոլոր օղի թորողներին...

Մեկ առ մեկ,

Եվ ընդամենը,

Որպես հիշողություն տարեդարձից,

Կմնան անորակ օղու հասցեին

Հնչած հայհոյանքներն ու այն,

Որ ես մեկ օրում ծերացա մեկ տարով...

Հետո ի՞նչ:

 

Հարություն Հարությունյան, ում ծննդյան օրն է այսօր: 

 

Ներկայացնում ենք Հարությունյանի «Երազի իմ երկիր» պատմվածքը` հեղինակի ընթերցմամբ: