|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ցավոք, մեր ժողովրդի հետ վերջին 6 տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմասն չմնաց նաև Դավիթ Իշխանյանը, ով նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարվեց ադրբեջանցիների կողմից:
Այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, չնայած իր բնույթով կազմակերպված, համակարգային գործողությունների շարք էր Արցախի և Հայաստանի դեմ, սակայն ինչ-որ առումով էլ, 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի իշխանության հանցավոր գործելակերպի հետևանքն էր:
Դավիթ Իշխանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով:
Ցավոք, Հայաստանի ղեկին գտնվող ապազգային ուժը` իր բարոյալքության սփռման և հակապետական գործունեությամբ բազում ծառայություններ է մատուցում մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին»: