|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ԱԺ նախկին նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի, Արթուր Թովմասյանի և խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, ստացել կուսակցական ընկերոջ օրհնությունը:
« Անկախ Արցախի պետականության կերտման առաջին իսկ օրերից, շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի, հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն: ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարը և քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո, առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյոք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը»,- նույն օրը գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում հնչեցրած ելույթի ընթացքում ասել է Դավիթ Իշխանյանը: