|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է:
Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում:
1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ 1953-ին տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Խաղացել է մի շարք ֆիլմերում` «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Մեր մանկության տանգոն», «Միմինո» և այլն:
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։