Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավերժ փառք տանք Պետոյին և մեր բոլոր նահատակ հայորդիներին: Պետոն այն անհատն էր, որ Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից ամբողջական, անմնացորդ նվիրումով տրվեց Արցախյան ազատագրական պայքարին: Եվ հավատարիմ իր երդմանը՝ կյանքը չխնայեց այդ պայքարում՝ մեզ թողնելով պատգամ, որ հաղթանակի միակ գրավականը ամբողջական, անմնացորդ նվիրումն է. Պռոշյան գյուղի Ազատամարտի պանթեոնում Արցախի հերոս, Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանն իր խոսքում նշեց նույն գումարտակի ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը:
Պատերազմի ավարտի նախօրեին՝ 1994 թ. այս օրը՝ փետրվարի 14-ին, Քարվաճառում վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելիս հերոսաբար ընկավ Պետոն: Ավանդույթի համաձայն՝ այսօր Ազատամարտի պանթեոն՝ Պետոյի շիրիմին էին այցելել պռոշյանցիները, Պետոյի զինակից ընկերները, ՀՅԴ Հայաստանի կառույցի մի շարք անդամներ, ՀՅԴ Գերագույն մարմնի ընկերները՝ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ:
Հերոսի հիշատակի օրվա միջոցառումների պատասխանատուն, ինչպես միշտ, ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեն էր:
Նույն կոմիտեության անդամ, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնի կազմակերպչական պատասխանատու Վարդան Առուշանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում արժևորելով Պետոյի և մյուս հայորդիների անցած ուղին՝ փաստեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ Պետոյի հայրենի գյուղում մեծանա հերոսին արժանի սերունդ:
«Ոչ միայն այսօր, այլև ամենօրյա մեր ջանքերն ուղղված են դրան: Մեր հերոսները չեն մահացել, նրանք զոհվել են և դրանով մեզ պարտադրում են, թելադրում են, որ մենք առաջ նայենք, ծաղկեցնենք մեր երկրիը: Մենք մեր միասնական ոգին պետք է ի ցույց դնենք՝ թույլ չտալով, որ որևէ մեկ քաղաքական ուժ կամ իշխանություն սեպ խրի մեր ժողովրդի մեջ, մեր ընտանիքներում: Իսկ դրա համար պետք է ունենանք գիտակից և դաստիարակված և, դրանով իսկ, ուժեղ սերունդ», - նշեց Վարդան Առուշանյանը:
Ըստ Արտաշես Մխիթարյանի՝ Արցախյան ազատամարտը ավարտված չէ, և ընդամենը կնքվել է հրադադարի պայմանագիր:
«Մերթ ընդ մերթ տեղի են ունենում դիվերսիոն-հետախուզական գործողություններ, իսկ այդ ամենի գագաթնակետը 2016 թ. Ապրիլյան քառօրյան էր, որտեղ մեր երիտասարդները, ժամկետային զինծառայողները ցույց տվեցին՝ ավագ սերունդը իզուր չի ապրել, որ իրենք, իրենք արժանի հետևորդներն են իրենց հայրերի և պապերի: Այսօր էլ այդ ընթացքը շարունակվում է»,- իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատուն՝ հավելելով, որ, քանի դեռ հրադադար է՝ իրենք նույնպես պետք է պահեստազորայիններով, աշխարհազորայիններով պատրաստ լինեն պատերազմի:
Պռոշյան գյուղի՝ հերոսի անունը կրող դպրոցում ինչպես Պետոյի տարեդարձի, այնպես էլ հիշատակի օրը տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվում են Ազատամարտի պանթեոնում:
Պետոյին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում նաև ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնում: